Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Բելառուսի ԱԱԽ քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Բելառուս այցի շրջանակներում հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասեմին:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Զաքիր Հասանովին ընդունել է Բելառուսի ԱԱԽ քարտուղարը

Զաքիր Հասանովին ընդունել է Բելառուսի ԱԱԽ քարտուղարը

Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են, մասնավորապես, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության և հարաբերությունների հետագա զարգացման հարցեր:

Զաքիր Հասանովի այցը Բելառուս մեկնարկել էր հոկտեմբերի 8-ին: Նույն օրը նա ծանոթացել է Բելառուսում արտադրվող 300 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում․ հետևի պլանում՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը Բելառուսում․ հետևի պլանում՝ «Պոլոնեզ» ՀԿՌՀ

Դրանից հետո՝ հոկտեմբերի 9-ին երկու երկրների ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարները Հասանովը քննարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և Բելառուսի պաշտպանության նախարարի հետ ստորագրել  2018 թ. համագործակցության ծրագիրը:

Հոկտեմբերի 10-ին Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *