Հայաստանում ՀԱՊԿ ուժերը խաղարկել են պետական սահմանի պաշտպանության գործողություններ

Հայաստանում ՀԱՊկ ուժերը խաղարկել են հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման և չեզոքացման առաջադրանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի կիրառման հարցերի մշակմամբ:

Վարժանքներին մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել են պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնա-մարտական խնդիրների իրականացմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *