Հայաստանում ՀԱՊԿ վարժանքներին ներգրավվել է նաև ՀՀ և ՌԴ օդուժը

ՀԱՊԿ «Փոխգործակցություն – 2017»  պլանային զորավարժության շրջանակներում անցկացվել են նաև  Էրեբունի ավիաբազայում  տեղակայված ՌԴ ՌՕՈւ և Հայաստանի օդուժի համատեղ վարժանքներ. Ներգրավվել են կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ

ՌԴ ԶՈւ Սու-25 գրոհիչներ

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 25 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ: Հայկական կողմից մասնակցել են Սու-25 գրոհիչներ, իսկ ռուսաստանյան կողմից՝ ՄիԳ-29 կործանիչներ: Վարժանքներին ներգրավվել են նաև Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ:

Հայաստանի և ՌԴ օդուժը  «Բաղրամյան» և «Ալագյազ» զորավարժարաններում հարվածներ է հասցրել ցամաքային թիրախներին և կրակային աջակցություն ցուցաբերել  զորավարժությանը մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ուժերին:

Հիշեցնենք, որ «Փոխգործակցություն – 2017» զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը: Զորավարժությանը ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից ներգրավվել են ավելի քան 2500 զինծառայող և շուրջ 500 միավոր զինտեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *