Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպում անցկացրել ակադեմիայի ղեկավարի հետ, ծանոթացել Բելառուսի ռազմաուսումնական հաստատության գործունեությանը, կառուցվածքին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը Բելառուսի ռազմական ակադեմիայում

Զաքիր Հասանովին ներկայացրել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունը և հիմնական գործառույթները:

«Ռազմաուսումնական հաստատության օպերատիվ-մարտավարական և ռազմավարական մակարդակի տարբեր ֆակուլտենտների հետ ծանոթացած ներկայացուցչական պատվիրակությանը համապարփակ տեղեկություն են տրամադրել նրանց ցուցադրված զենքի, զինտեխնիկայի և այլ մարտական միջոցների նշանակության և կիրառման հնարավորությունների վերաբերյալ», – Նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում:

Բելառուսի ռազմական ակադեմիայում Ադրբեջանի ՊՆ ղեկավարին ցուցադրված զինտեխնիկա

Բելառուսի ռազմական ակադեմիայում Ադրբեջանի ՊՆ ղեկավարին ցուցադրված զինտեխնիկա (կապի համակարգեր/մեքենաներ)

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը Բելառուս էր այցելել հոկտեմբերի 8-ին: Այցի առաջին օրը նրան ցուցադրել էին Բելառուսում հավաքվող «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի և Բելառուսի միջև ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը քննարկել էին Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նույն օրը Ադրբեջանի և Բելառուսի ՊՆ ղեկավարները ստորագրել էին 2018 թ. համագործակցության ծրագիրը:

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Մինսկում. 09.10.2017 թ.

Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Մինսկում. 09.10.2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *