Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատարը մեկնել է Իրան

Հոկտեմբերի 9-ին Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին քառօրյա այցով մեկնել է Իրան։ Իրանում նա հանդիպել է այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Շահսաֆիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2 երկրների ռազմական համագործակցության խորացումը։

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Շահսաֆին և Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին

Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Շահսաֆին և Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին

Այցի ընթացքում Օբայդանին այցելելու է շահիդ Լաշքյարի անվան ՌՕՈւ բազա, շահիդ Սաթթարիի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա։

Նշենք, որ Օմանը, ի տարբերություն տարածաշրջանի արաբական մյուս երկրների, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։

2013-ին Օմանի և Իրանի պաշտպանության նախարարները ստորագրել էին պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:

Երկու երկրները հաճախ անցկացնում են նաև համատեղ ծովային զորավաժություններ (1, 2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *