Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին

Բարեկամական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի ՌԾՈւ նավախմբի պատվիրակությունը հանդիպել է այդ երկրի մերձկասպյան Գիլան նահանգի (օսթան) ղեկավար Մուսթաֆա Սալարիին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին

Ադրբեջանի ՌԾՈւ պատվիրակությունը հանդիպել է Իրանի Գիլան նահանգի ղեկավարին

Ադրբեջանական պատվիրակությունմը ղեկավարում է առաջին կարգի կապիտան (գնդապետ) Սյուբհան Բաքիրովը (Sübhan Bəkirov):

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի ռազմածովային ուժերի ռազմական նավախումբը բարեկամական այցով ուղևորվել էր Իրան։ Ադրբեջանական նավախումբն այդ երկրում պետք է մնար մինչև հոկտեմբերի 7-ը:

Հավելելնք, որ 2016 թ. նույնպիսի այցով Բաքու էր ժամանել իրանական նավախումբ: Այցի ընթացքում կողմերը համատեղ վարժանքներ էին արել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *