Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է թուրք-սիրիական սահման

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարն այցելել է երկրի հարավային՝ Սիրիայի սահմանակից Հաթայ նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Հաթայ նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը այցելել է Հաթայ նահանգի ԶՈւ ստորաբաժանումներ

Աքարը մասնավորապես ստուգումներ է անցկացրել Ռեյհանլը գավառում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարություններում, բացի այդ ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկել է վերջին իրադարձություններին և հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

ԳՇ պետին ուղեկցել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Յաշար Գյուլերը և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչյուքաքյուզը, ինչպես նաև ազգային հետախուզության կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Հուլուսի Աքարը եղել է նաև Վան նահագնում և այցելել նահագում տեղակայված ժանդարմերիայի զորքերի հրամանատարություն:

Թուրքիայի զինուժը վերջին շրջանում թուրք-սիրիական սահման է ուղարկել մեծ թվով զինտեխնիկա և զինծառայողներ: Այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը տեղակայվելու է Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորված «ոչ բախումային գոտու» ներսում, իսկ ՌԴ զինուժը նահանգի սահմաններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *