Թուրքիայի օդուժը հարվածել է Հաքքարիում և Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի հյուսիսում, ինչպես նաև Թուրքիայի Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին․ նշվում է թուրքական կողմի պաշտոնական տեղեկատվությունում։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը (1, 2

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Նշվում է, որ Հաքքարիում PKK-ի անդամների տեղը հստակեցրել են անօդաչու թռչող սարքերի միջոցով․ հարվածի արդյունքում «չեզոքացվել է» կառույցի 5 անդամ։

Գրեթե նույնը ասվում է նաև Իրաքի հյուսիսային լեռնային շրջաններում քրդական կառույցի դիրքերին հարվածելու մասին հաղորդագրությունում։ Թուրքական կողմը նաև հայտում է, թե PKK-ի անդամները նախապատրաստվում էին հարձակվել իրենց դիրքերին։

Մասնավորապես Իրաքի հյուսիսում ավիահարվածները պլանային բնույթ են կրում, սակայն հաճախակիացել են վերջին մեկ ամսում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *