ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը ուսումնական վարժանքներ է անում

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ավելի քան 20 նավի ներգրավմամբ մեկնարկել են պլանային վարժանքներ։ Խաղարկվում են ափամերձ, ծովային և օդային թիրախների խոցման նպատակով հրետանային և հրթիռային հարվածների առաջադրանքներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վադիմ Աստաֆևը․ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը Սև ծովում

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը Սև ծովում

Վարժանքներին ներգրավված նավերի թվում են՝ «Դաղստան», «Թաթարստան» հրթիռային, «Գրադ», «Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային, «Աստրախան», «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը։

Վարժանքների ընթացքում կփորձարկվեն նաև ներգրավված նավերի փոխգործակցության առաջադրանքներ։ Զորավարժությունը պլանային է և նպատակ ունի փորձարկել 2017 թ․ ամառային փուլի մարտական պատրաստության մակարդակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *