Ռուսաստանի ԶՈւ հրետանավորները ավարտել են ճամբարային հավաքը

Վոլգոգրադում ավարտվել է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մոտոհրաձգային ստորաբաժանումների հրետանավորների  ճամաբարային հավաքը։ Հավաքին ներգրավվել էր 500 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա։ Այս մասին հոկտեմբերի 6-ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում հրետանավորները մշակել են տեխնիկան բացազատելու, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների աջակցությամբ մարտ վարելու առաջադրանքներ։

Ռուսաստանի զինված ուժերի «Մստա-Ս» ինքնագնաց հրատենային համակարգերը վարժանքի ժամանակ

Ռուսաստանի զինված ուժերի «Մստա-Ս» ինքնագնաց հրատենային համակարգերը վարժանքի ժամանակ

Վարժանքներին հրետանավորները իրականացրել են 400 կրակային առաջադրանք, որոնցից 300-ը մարտական հրաձգությամբ։

Վարժանքներին կիրառվել են «Մստա-Ս», «Խոստա» ինքնագնաց հրետանային համակարգեր, «Տոռնադո-Գ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *