ՀՀ ԶՈւ ԳՇ և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետերը քննարկել են ՀԱՊԿ զորավարժությունների կազմակերպման հարցեր

Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին (արխիվ)

Քննարկվել են Հայաստանում հոկտեմբերի 5-ից 13-ն անցկացվող «Որոնում-2017» մարտավարամասնագիտական ու ՀՀ ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցեր:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության 2-րդ փուլը: ՀՀ ԶՈւ զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *