Ադրբեջան է այցելել Ղազախստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարը

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջան այցելած Ղազախստանի ԶՈւ ՌՕՈւ հրամանատար, գեներալ-մայոր Նուրլան Կարբենովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի և Ղազախստանի ՌՕՈւ հրամանատարները

Ադրբեջանի և Ղազախստանի ՌՕՈւ հրամանատարները

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաօդային ուժերի համագործակցության ներկա մակարդակին, հեռանկարներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող խնդիրներ:

Ղազախստանյան պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ԶՈւ ՌՕՈւ ավիաբազաներ. նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *