Թուրքիայի ԶՈւ ԳՇ. թուրք-քրդական բախումների շաբաթական վիճակագրություն

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Թուրքիայում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում սպանվել է 13 զինծառայող, ևս 23-ը վիրավորվել է: Այս տվյալները հրապարակված են Թուրքիայի ԶՈւ ԳՇ շաբաթական ամփոփման մեջ:

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում «վնասազերծվել է» PKK-ի 68 զինյալ:

Շաբաթվա ընթացքում գործողությունները հիմնականում անցկացվել են հարավարևելյան Շրնաք, Հաքքարի, Դիարբեքիր, Սղերթ (Սիիրթ) նահանգներում:

Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել էր, որ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը սպանվել է 127, վիրավորվել՝ 356 թուրք զինծառայող և ուժային: Նույն ժամանակահատվածում, թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի ներսում «վնասազերծվել է» 986, իսկ Թուրքիայի սահմաններից դուրս՝ 867 «ահաբեկիչ»:

Սեպտեմբերի 20-27-ի ընթացքում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 27-ը, «չեզոքացվել է 63 քուրդ զինյալ»:

Սեպտեմբերի 14-20-ին թուրքական կողմը հայտնել է 1 կորստի և մեկ վիրավորի մասին: Ըստ նույն հաղորդագրության՝ «չեզոքացվել է» PKK-ի 46 անդամ:

Սեպտեմբերի 7-13-ին թուրքական կողմը տվել է 3 կորուստ և 18 վիրավոր, «վնասազերծվել է» PKK-ի 49 անդամ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Բախումների արդյունքում բացի մարդկային կորուստներից, հսկայական նյութական կորուստներ են արձանագրվել: Քրդերով բնակեցված մի շարք նահանգներ ավերակների են վերածվել:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Շրնաք քաղաքի ավերված շինությունների պատկերը 2015-2017թթ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *