Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» զորավարժության երկրորդ փուլը

Հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Որոնում – 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության 2-րդ փուլը. ՀՀ ԶՈւ զորավարժարաններում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանում մեկնարկել է «Որոնում–2017» զորավարժության երկրորդ փուլը

Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» զորավարժության երկրորդ փուլը

Այս փուլում կխաղարկվեն բոլոր տեսակի հետախուզական միջոցներով և ուժերով հետախուզության վարման, հետախուզական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործողություններ:

Բացի այդ, վարժանքների ընթացքում կիրականացվի հետախուզության համատեղ ղեկավարման կետի և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի միջև հետախուզական տվյալների փոխանակում` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) համատեղ գործողության նախապատրաստման նպատակով:

Զորավարժության նպատակը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ղեկավարման համակարգի կատարելագործումն է, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում դաշնային և տարածաշրջանային խմբավորումների ղեկավարման արդյունավետության ստուգումը, ինչպես նաև Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի միացյալ ռազմավարական հրամանատարության ներքո ՀԱՊԿ ՕԱՀՈւ և հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման համատեղ պլանավորման և կիրառման ձևաչափի մշակումը:

Հիշեցնենք, որ «Որոնում – 2017» զորավարժությունը անցկացվում է հոկտեմբերի 3-ին ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Դոնի Ռոստովի զորավարժարանում մեկնարած ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն – 2017» խոշոր զորավարժության շրջանակներում:

«Մարտական եղբայրություն – 2017» զորավարժության շրջանակներում անցկացվում է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարաշտաբային մարզում, «Փոխգործակցություն – 2017» համատեղ զորավարժություն՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման ուժերի մի մասի ներգրավմամբ:

«Որոնում – 2017» զորավարժությանը մասնակցում է  ՀԱՊԿ անդամ պետություններ շուրջ 1000 զինծառայող: Ներգրավված են ՌԴ ԶՈւ հարավայաին ռազմական շրջանի օդատիեզերական ուժերի խմբավորում, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի  հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

«Որոնում–2017» զորավարժություն. հոկտեմբեր 2017

Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» զորավարժության երկրորդ փուլը

Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» զորավարժության երկրորդ փուլը

Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» զորավարժության երկրորդ փուլը

Հայաստանում մեկնարկել է «Որոնում – 2017» զորավարժության երկրորդ փուլը

«Որոնում–2017» համատեղ զորավարժություն

«Որոնում–2017» համատեղ զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *