ՌԴ ԶՈւ սուզանավերը թևավոր հրթիռներով հարվածել են Դեր Զորում ԻՊ դիրքերին

Հոկտեմբերի 5-ին ՌԴ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» և «Կոլպինո» սուզանավերից 10 թևավոր «Կալիբր» հրթիռ է արձավել Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՌԴ-ն թևավոր հրթիռով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

ՌԴ-ն թևավոր հրթիռով հարվածել է Դեր Զորում ԻՊ դիրքերին

«Բոլոր նշված թիրախները ոչնչացվել են», – նշել է գեներալ Կոնաշենկովը:

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ռուսաստանյան հետախուզությունը հայտնաբերել է Դեր Զորում ԻՊ առավել կարևոր օբյեկտները: Այդ թվում, ըստ Կոնաշենկովի, իրենք հայտնաբերել են կառույցի խոշոր զինապահեստներ, զրահատեխնիկայի անգարներ:

Սեպտեմբերի 5-ին ՌԴ զինուժը Միջերկրական ծովում տեղակայված նավերից էր «Կալիբր» թևավոր հրթիռներ արձակել Դեր Զորում ԻՊ դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *