Թուրքիայում բոլոր զորատեսակների ներգրավմամբ զորավարժություն է անցկացվում

Հոկտեմբերի 1-12-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 3-րդ ավիաբազայում՝ Քոնիա, անցկացվում է «Ազգային Անադոլուի փյունիկ» (Millî Anadolu Ankası) ՌՕՈւ զորավարժությունը: Ներգրավվել են բոլոր զորատեսակներից ստորաբաժանումներ, հատուկ նշանակության ստորաբաժանում:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Զորավարժության նպատակը համատեղ և/կամ միասնական գործողության ընթացքում փրկարարական սցենարով առաջադրանքների իրականացումը և վարժանքների մասնակիցների միջև համատեղ աշխատելու ունակության բարձրացումն է:

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում

Թուրքիայի ԶՈւ որոնողափրկարարական ստորաբաժանում

Վարժանքներին ներգրավվել են Թուրքիայի ՌՕՈւ՝

  • F-16 կործանիչ,
  • AS-532 Cougar բազմանպատակային ուղղաթիռ,
  • Վաղ նախազգուշացման և վերահսկման պարեկային ինքնաթիռ:

Թուրքիայի ցամաքայի զորքերի՝

  • Բազմանպատակային ուղղաթիռ,
  • Փրկարարական խումբ:

ԶՈւ ԳՇ հատուկ նշանակության ուժերի՝

  • Բազմանպատակային ուղղաթիռ,
  • Մեկ ջոկ:

Զորավարժությանը կմասնակցի նաև ռազմածովային ուժերի «ստորջրյա հարձակման» մեկ ջոկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *