Ռուսաստանում ավարտվել է ռուս-պակիստանյան համատեղ զորավարժության ակտիվ փուլը

Հոկտեմբերի 4-ին Ռուսաստանում ավարտվել է «Բարեկամություն-2017» ռուս-պակիստանյան համատեղ զորավարժության ակտիվ փուլը։ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները և Պակիստանի զինուժը խաղարկել են պայմանական անօրինական զինված խմբավորման զինտեխնիկայի շարասյան ոչնչացման գործողություններ։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական կայքը։

Վարժանքների ավարտին երկու երկրների միացյալ հետախուզական խմբերը լեռնա-անտառային տեղանքը հետախուզելու արդյունքում հայտնաբերել են պայմանական հակառակորդի զինտեխնիկայի շարասյունը։

Շարասյունը հայնաբերելուց հետո զինծառայողները շրջափակել և ոչնչացրել են այն։ Գործողությունների ընթացքում կիրառվել են նաև «Պոդնոս» ականանետներ։

«Բարեկամություն-2017» ռուս-պակիստանյան համատեղ զորավարժությունը մեկնարկել էր սեպտեմբերի 24-ին, Կարաչայ-Չերքեզիայում։ Զորավարժությանը ներգրավվել է Պակիստանի և Ռուսաստանի ԶՈւ 200 զինծառայող։

«Բարեկամություն-2017» զորավարժության նախորդ՝ «Բարեկամություն-2016»  զորավարժությունը անցկացվել է Պակիստանում, 2016թ. սեպտեմբերի 24-հոկտեմբերի 10-ը։

Ռուս-պակիստանյան «Բարեկամություն-2017» զորավարժություն

Ռուս-պակիստանյան «Բարեկամություն-2017» զորավարժություն

Ռուս-պակիստանյան «Բարեկամություն-2017» զորավարժություն

Ռուս-պակիստանյան «Բարեկամություն-2017» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *