Ռոստովում մեկնարկել է ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017» զորավարժությունը

Ռոստովի շրջանում՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորավարժարաններից մեկում, մեկնարկել է ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում-2017» զորավարժության առաջին փուլը: Վարժանքների երկրոդ փուլը հոկտեմբերի 6-8-ին կանցկացվի Հայաստանի տարածքում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Վարժանքներին ներգրավվել են ՀԱՊԿ անդամ պետություններ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների շուրջ 1000 զինծառայող: Հայաստանի մասնակցում է ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը:

«որոնում-2017» զորավարժության բացումը՝ Աղբյուրը՝ © Sputnik

«Որոնում-2017» զորավարժության բացումը՝ Աղբյուրը՝ © Sputnik

Զորավարժության բացումը եղել է հոկտեմբերի 3-ին: Արդեն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, զինծառայողները անցել են վարժանքների ակտիվ փուլի կատարմանը: ՀՌՇ խոսնակ, գնդապետ Վադիմ Աստաֆևը նշել է, որ խաղարկվում են պայմանական դիվերսանտների դեմ գործողություններ:

Միջազգային զորավարժությունների անվտանգությունն ապահովող հակաահաբեկչական ստորաբաժանումները կանխարգելել են «դիվերսանտների» մուտքը դաշտային ճամբարի տարածք: Պայմանական հակառակորդի զինված խումբը հայտնաբերել է ռազմական ոստիկանությունը:

Մարտական ղեկավարության ազդանշանով հակառակորդի ներթափանցման շրջան են մեկնել հատուկ նշանակության ստորաբաժանումները: Գործողության արդյունք պայմանական հակառակորդի դիվերսանտները չեզոքացվել են:

«Որոնում-2017» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2017» խոշոր զորավարժության շրջանակներում: Ողջ զորավարժությանը ներգրավվել է ավելիք ան 12 հազար անձնակազմ, 1500 միավոր զինտեխնիկա: Վարժանքները կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի տարբեր զորավարժարաններում:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի դեսանտավորում «Փոխգործակցություն-2015» զորավարժության ակտիվ փուլում (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *