Իրանում նշանակվել է ՀՕՊ կենտրոնական շրջանի նոր հրամանատար

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի Սպահանի (կենտրոնական) շրջանի նոր հրամանատար է նշանակվել գնդապետ Ալի Հադադի Սամանին, ով  այդ պաշտոնում փոխարինել է գնդապետ Աբոլֆազ Թավաքոլիին։ Այս մասին հոկտեմբերի 3-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանի ՀՕՊ կենտրոնական շրջանը ներառում է Սպահան, Ղոմ նահանգները, Մարքյազի նահանգի մի մասը։

Ավելի վաղ Իրանում նշանակվել էին հակաօդային պաշտպանության ուժերի հյուսիսարևմտյան, արևմտյան և Թեհրանի (հյուսիսային) շրջանների նոր հրամանատարներ։

Հյուսիսարևմտյան շրջանի նոր հրամանատար էր նշանակվել գնդապետ Աբաս Ազիմին, արևմտյան շրջանի նոր հրամանատար՝գնդապետ Մոհամմադ Ռեզա Սադեղիզադը, իսկ Թեհրանի շրջանի հրամանատար էր նշանակվել բրիգադային գեներալ Բիժան Սաադիին (1, 2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *