Իրանում պաշտպանության նախարարի նոր տեղակալ է նշանակվել

Հոկտեմբերի 3-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի հրամանով պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել բրիգադային գեներալ Ղասեմ Թաղիզադեն։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Թաղիզադեն

Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Թաղիզադեն

Մինչ այս Թաղիզադեն զբաղեցնում էր Իրանի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնը։

Նշենք, որ Իրանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել 2017-ի օգոստոսից, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Ամիր Հաթամին նշանակվեց պաշտպանության նախարար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *