Թուրքիայում ռազմարդյունաբերության տեղական մասնաբաժինը անցել է 65 տոկոսից. Թուրքիայի ՊՆ

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հայտարարել է, որ պաշտպանական արդյունաբերությունում տեղական ընկերությունների մասնաբաժինը հատել է 65 տոկոսի սահմանը՝ ի տարբերություն 2002 թ. 18 տոկոսի: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

Թուրքական ԹԱԻ ընկերության րտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ

«Այս հողերի պաշտպանության համար միայն կամ էլ մեծամասամբ այլ երկրներից մեր գնելիք զինատեսակներով իրականացնելը չի կարող քննարկվել: Շատ դառը փորձեորվ մեզ ամենապետքական ժամանակ մեր ընկերները, դաշնակիցները մեզ չեն ուղարկել զենքերը, որոնք փողը կանխիկ ենք տվել», – Հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը:

Թուրք նախարարը նշել է, որ այդ իսկ պատճառով իրենք գնալով ավելացնելու են տեղական սպառազինության քանակությունը սեփական զինուժում:

Հավելենք, որ վերջին 10-15 տարիներին Թուրքիայում բավական լայն թափերով զարգանում է տեղական ռազմարդյունաբերությունը, այդ թվում՝ տեղական մշակումների և արտասահմանյան զենքերի արտոնագրով հավաքման միջոցով:

Թուրքիայում զինտեխնիկայի արտահանման, արտադրության ծավալներով առաջին 5 ընկերություններն են՝

  • «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» — TAI,
  • «Թուրքիայի շարժիչների արդյունաբերություն» — TEI,
  • «Մեքենաների և քիմիական արդյունաբերության ընկերություն» —  MKEK,
  • FNSS պաշտպանական տեխնոլոգիաների, զրահապատ մեքենաների արտադրության ընկերություն,
  • «Ռազմական էլեկտրոնիկայի արդյունաբերություն» — ASELSAN:

Ավելացնենք, որ Թուրքիայի նման դիրքորոշումը մասնակիորեն կապված է նաև Գերմանիայի հետ զենքի վաճառքի ոլորտում ունեցած դժվարություններով: Վերջին տարիներին գերմանական կողմը մերժել է Թուրքիային զենք վաճառելու գործարների զգալի մասը, սակայն ամբողջությամբ չի դադարեցրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *