Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Հոկտեմբերի 2-ին Իրանի բանակի՝ Իրաքի հետ սահմանային Փարվիզխանի  անցակետի շրջանում անցկացվող «Հեյդար Քարրար» զորավարժության 3-րդ փուլում ներգրավվել են նաև Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումներ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Զորավարժությանը ընդհանուր առմամբ ներգրավվել են Իրանի բանակի արագ արձագանքման ուժեր, հարձակողական ստորաբաժանումներ, զրահատեխնիկա, հրետանի, հրթիռային համակարգեր, ավիացիա, անօդաչու թռչող սարքեր։

Զորավարժությանը կիրառվելու են նաև «Նազեաթ-10» հրթիռներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի և Իրաքի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնելու իրան-իրաքյան սահմանին՝ Ղասրեշիրինից Փարվիզխան, Բաշմաղի և Թամարչինի տարածքներում։

Իրանի բանակը և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի հյուսիս-արևմուտքում՝ Իրաքյան Քրդստանին սահմանակից շրջաններում զորավարժություն անցկացնում են սեպտեմբերի 24-ից։

Սեպտեմբերի 18-ից Իրաքյան Քրդստանի հետ սահմանին զորավարժություն է անցկացնում նաև Թուրքիան: Սեպտեմբերի 26-ից զորավարժությանը ներգրավվել է նաև Իրաքի զինուժը:

Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Նշենք, որ Իրաքը, Իրանը և Թուրքիան կտրականապես դեմ են քրդերի անկախացմանը։ Իրաքյան Քրդստանի անկախացման հարցը քննարկելու համար հոկտեմբերի 2-ին Իրան է մեկնել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը, հանդիպել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, Իրան էր մեկնել Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին։

Օսման Ղանիմիի հետ հանդիպմանը Իրանի ԶՈւ ԳՇ պետը հայտարարել էր, որ Իրանը ճանաչում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և ընդունում Իրաքի սահմաններն այնպես, ինչպես ամրագրված է այդ երկրի սահմանադրությունում։

Քրդերի անկախության հանրաքվեի անցկացումից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Օսման Ղանիմին մեկնել էր Թուրքիա, հանդիպել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարի հետ։ Ավելի վաղ՝ օգոստոսին, քրդերի անկախության հանրաքվեն քննարկելու համար Թուրքիա էր մեկնել Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին։

Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Իրանի և Իրաքի զինուժը համատեղ վարժանքներ են անցկացնում իրան-իրաքյան սահմանին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *