Թուրքիայում զորահավաքային զորավարժություն է անցկացվում

Հոկտեմբերի 2-13-ը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի՝  Գելիբոլու/Չանաքքալեյում (Գալիպոլի/Դարդանել) տեղակայված 18-րդ մեխանիզացված հետևակային բրիգադում կանցկացվի Թուրքիայի ԶՈւ Yıldırım-2017 («Կայծակ-2017») զորահավաքային վարժանքների հերթական փուլը:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ԶՈւ ակտիվ պահեստազորի Yıldırım-2016 զորավարժությունից

Թուրքիայի ԶՈւ ակտիվ պահեստազորի Yıldırım-2016 զորավարժությունից

Զորավարժության նպատակը զորահավաքային համակարգը, զորավարժությանը մասնակցող պահեստազորի անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտական գործողությունների ժամանակ զենքն-զինամթերք կիրառելու հմտությունները, զորահավաքի և պատերազմական իրադրության ժամանակ ԶՈւ ստորաբաժանումների և տարբեր նախարարությունների, հասարակական կառույցների գործողությունների համակարգումը ստուգելն է:

Այս փուլին կներգրավվի Թուրքիայի ԶՈւ ակտիվ պահեստազորի 444 զինծառայող (yedek personel), 25 միավոր մեքենա, 3 հատուկ բեռնափոխադրումների ընկերություն, հասարակական կազմակերպության, կառույցների որոշ «միավորներ»:

Yıldırım պահեստազորի զորավարժությունը պլանային բնույթ է կրում և անցկացվում է ամեն տարի երկու անգամ՝ աշնանային և գարնանային փուլերով: Նախորդ փուլն անցկացվել էր 2017 թ. մայիսին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *