Իրաքում պայթեցրել են ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական մեքենա

Հոկտեմբերի 1-ին Իրաքում ինքնաշեն պայթուցիկ սարքով պայթեցվել է ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի զինուժին պատկանող մեքենա. զոհվել է մեկ զինվորական, ևս մեկը՝ վիրավորվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտնում է Կոալիցիայի մամուլի ծառայությունը:

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ. (արխիվ)

Մահացած, ինչպես նաև վիրավոր զինծառայողների ինքնությունը պարզ կլինի միայն հարազատներին հայտնելուց հետո: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի մեքենան պայթեցվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունների պատրաստվելու ընթացքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ԻՊ մահապարտ ահաբեկիչները հարձակվել էին Կոալիցիայի՝ Իրաքում տեղակայված ռազմաբազաների մեկի վրա: ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը կորուստներ չէին ունեցել:

Հավելելենք, որ ներկայում Իրաքաի կառավարական բանակը Կոալիցիայի օգնությամբ շարունակում է ԻՊ-ից տարածքներ ազատագրել Իրաքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *