18 տարեկանում չզորակոչվածների միայն 16-17 տոկոսն է հետագայում ծառայում․ նախարար

ՀՀ զինված ուժեր 18 տարեկանում չզորակոչված քաղաքացիներից հետագայում զինծառայություն է անցնում միայն 16-17 տոկոսը։ Ակադեմիական առաջին տարկետումը նաև հիմք է հետագա բոլոր տարկետումների և ծառայություն չանցնելու համար: Այս մասին հոկտեմբերի 2-ի մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ ներկայացրած օրենքի նախագծերից մեկով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն ՀՀ ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով: 

Սա նշանակում է, որ անվճար համակարգում սովորող քաղաքացիները, եթե չեն օգտվում «Պատիվ ունեմ» ծրագրից, տարկետման իրավունք այլևս չեն ստանա։

«Տարկետման բոլոր այլ ձևերը, բացի «Պատիվ ունեմ» նախագիծը, որով ի սկզբանե կհայտնես սպա դառնալու քո ցանկությունը և կգնաս էդ դասընթացներին, այլևս գոյություն չեն ունենալու», — Ռազմինֆոյին ավելի վաղ հայտնել էր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *