ՀՀ զինուժին մատակարարվող ապրանքը պետք է լինի շուկայականից ցածր գնով․ Վիգեն Սարգսյան

Առանց գնումների անվանացանկը զգալիորեն փոփոխելու և ապրանքատեսակների քանակների վերանայման՝ նախորդ տարվա գնումների նկատմամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը ունեցել է միջինում 10 տոկոս խնայողություն։ Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ սա լուրջ թիվ, որն ամբողջությամբ վերաբաշխվելուև օգտագործվելու է նոր սպառազինության, զենքի ձեռբերմանը.

«Մեզ մատակարարող ապրանքը պետք է լինի շուկայականից ցածր գնով, որովհետև մենք մեծ գնորդ ենք և ունենք այդ իրավունքը։․․․Պետք է վստահ լինենք, որ որակ-գին հարաբերակցությունից զինված ուժերը, զինվորը չի տուժում», նշեց Վիգեն Սարգսյանը։։

Նախարարի խոսքով՝ գրեթե զրոյի է հասցվել կանխավճարը, որոշ բացառություններով, որոնք վերաբերում են զենք-զինամթերքի մատակարարման, սպառազինության ոլորտում վերանորոգումներին և այլն, որտեղ կանխավճարը պարտադիր պայման է, ուրիշ դեպքերում կանխավճար չի տրամադրվում։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ՊՆ տեղակալ Դավիթ Փախչանյանը՝ 2016-ին Հայաստանում 23 տոկոսով աճել են ռազմական տեխնիկայի ներքին գնումները (տեղական ռազմարդյունաբերական ընկերություններից ՀՀ Զու կարքիների համար արտադրանքի գնումը): Ըստ որում՝ խոսքը պլանավորված բյուջեից դուրս՝  հիմնականում ՊՆ խնայողությունների հաշվին կատարված գնումների մասին է:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *