ՀՀ զինուժը համալրվել է տեղական արտադրության զենքերով․ ՊՆ ղեկավար

Այս տարի ՀՀ զինված ուժեր են ներդրվել ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված  միջոցներ, որոնք չափազանց կարևոր են մարտական հերթապահության արդյունավետ իրականացման տեսակետից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ հոկտեմբերի 2-ի ասուլիսի ժամանակ։

Հայաստանի ռազմարդյունաբերական արտադրանքի՝ «Բանակ-2016» ցուցահանդեսին ներկայացված նմուշներ

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը

Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այդ միջոցները նաև գնային առումով առավելություն են տալիս, քանի որ տեղում են արտադրվել և մատակարարվել հայկական զինուժին:

Նախարարն ավելացրել է, որ ներկայում աշխատում են Հայաստանում մշակված և արտադրված զինտեխնիկան միջազգային շուկա արտահանելու ուղղությամբ:

Ըստ Վիգեն Սարգսյանի՝ հայկական ռազմարդյունաբերությունը նաև նպատակ ունի վերածվել «տնտեսության կարևորագույն շարժիչներից մեկի»:

Ավելի վաղ՝ սեպտեմբերին, ՀՀ ՊՆ փոխնախարար, ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը հայտնել էր, որ «Ֆագոտ» համալիրի Հայաստանում արդիականացվող տարբերակի նկատմամբ մեկ կոնկրետ երկրից շատ կոնկրետ հետաքրքրություն է եղել, «պիտի գնան իրենց տեղում ցուցադրեն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *