Ուկրաինայում վթարվել է ուսումնամարտական Լ-39 ինքնաթիռ

Սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի Խմելնիցկի քաղաքի մերձակայքում վթարվել է երկրի ռազմաօդային ուժերի ուսումնամարտական Լ-39 ինքնաթիռ: Ինքնաթիռի երկու օդաչուներն էլ մահացել են:

Ուկրաինայի ՌՕՈւ ուսումնամարտական Լ-39 ինքնաթիռ

Ուկրաինայի ՌՕՈւ ուսումնամարտական Լ-39 ինքնաթիռ

Այս մասին հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունից. փոխանցում է ուկրաինական 112.ua լրատվակայքը:

Ուկրաինայի ՌՕՈւ մամուլի ծառայությունից հայտնել են նաև, որ ինքնաթիռը իրականացնում էր ուսումնական թռիչք, իսկ այդպիսիք անցկացվում են գրեթե ամեն օր:

Նշենք, որ Լ-39 ինքնաթիռներով ուսումնական թռիչքներ են իրականացնում նաև ՀՀ ԶՈւ օդաչուները և կուրսանտները: Այդ ինքնաթիռներից առկա է նաև Ադրբեջանի ավիացիոն պարկում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *