Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ

Սեպտեմբերի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը նշանակվել է ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ: Հրամանագիրը հրապարկվել է ՀՀ նախագահի կայքում:

2013 թվականի սեպտեմբերից Առաքել Մարատի Մարտիկյանը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն էր: Գեներալ-մայորի կոչումը ստացել է ՀՀ նախագահի 2017-ի հունվարի 23-ի հրամանագրով։

Գնդապետ Առաքել Մարտիկյանը

Գնդապետ (ներկայում՝ գեներալ-մայոր) Առաքել Մարտիկյանը

ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը 2016թ. հունիսից զբաղեցնում էր գնդապետ Վաղինակ Սարգսյանը:

Գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի կենսագրությունը.

  •  Ծնվել է 1962թ.-ին Երևանում:
  • 1985թ.-ին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը:
  • 1985-87թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԽՍՀՄ զինված ուժերում:
  • 1992թ.-ից ծառայում է ՀՀ զինված ուժերում, զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ` հատուկ նշանակության գնդի շտաբի պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ:
  • 2000թ.-ին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *