Թուրքիային Ս-400-ների արտադրական տոխնոլոգիաների փոխանցման հարց չի քննարկում. Կոժին

Թուրքիային ռուսաստանյան Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը անցել է կատարման փուլ, իսկ տեխնոլոգիաների փոխանցման հարց չի քննարկվում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:

Խոսելով ԶՀՀ-ների արտադրական տեխնոլոգիաների փախանցումից Կոժինը նշել է.

«Դրա մասին խոսք չի գնում, խոսքը միայն պատրաստի սպառազինության մասին է, իսկ տեխնոլոգիաների մասին՝ ոչ»:

Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, ապա Կոժինը հայտնել է, որ Թուրքիան ցանցկանում է, որ դրանք լինեն ավելի վաղ, սական այդ հարցը դեռ քննարկվում է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությանից հայտարարել էին, որ Ռուսաստանից Ս–400 զենիթահրթռիային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող է սկվել 2 տարվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 12-ին հայտարարել էր, որ Թուրքիան արդեն կանխավճար է տվել Ռուսաստանին Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման համար:

Կոժինը ևս հաստատել է, որ Թուրքիան համակարգերի ձեռքբերման համար կանխավճար է տրամադրել: Իսկ պայմանագրի ստորագրման մասին Կոժինը հայտնել էր դեռ սեպտեմբերի 12-ին:

Թուրքիան և Ռուսաստանը Ս-400 համակարգերի վաճառքի համար բանակցում են դեռևս 2016-ի հոկտեմբերից: Ամերիկյան «Բլումբերգ» լրատվակայքի տվյալներով՝ Թուրքիան համաձայնվել է Ռուսաստանին վճարել 2,5 միլիարդ դոլար՝ Ս-400 համակարգերի 4 դիվիզիոն ստանալու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *