Վրաստանում լրագրողների համար մեկնարկել է մեդիազորավարժություն

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը Վրաստանում լրագրողների համար անցկացվում է Nobel Response – 2017  զորավարժությունը: Նպատակն է  վրաստանցի լրագրողներին և օպերատորներին էքստրեմալ և ծանր պայմաններում աշխատելուն պատրաստելը:  Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորավարժությանը մասնակցում է վրացական ԶԼՄ-ների 18 ներկայացուցիչ: Այն անցակցվելու է 24 ժամ ձևաչափով, լրագրողներն ապրելու են Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի տարածքում:

Վարժանքներն անկացվելու են գործնական և տեսական փուլերով: Տեսական մասը վերաբերելու է տեղեկատվական պատերազմին, ապատեղեկատվության և մալիպուլացիայի գործիքներին, քարոզչության ուսումնասիրմանը:

Գործնական փուլը ներառելու է իրական ռազմական գործողությունների խաղարկում և խոչընդոտներիի հաղթահարում:

Նշենք, որ սա զորավարժությունն անցկացվել է նաև անցած տարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *