Ռուսաստանցի սակրավորները սկսել են Սիրիայի Դեր Զոր քաղաքի ականազերծումը

Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի 170 մասնագետ Դերզորում սկսել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ տանող ճանապարհների ականազերծումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:

Սիրիա է տեղափոխվել 40 միավոր հատուկ և ինժեներական տեխնիկա, ականներ փնտրող ծառայության 10 հաշվարկ:

Ականազերծողների ջոկատը իր տրամադրության տակ ունի ԲՏՌ-82ԱՄ. «Թայֆուն» և «Ռիս» զրահամեքենաներ: Տեղանքի դիստանցիոն ականազերծման համար օգտագործվում է «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համալիրը:

Ականազերծման աշխատանքներին, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, մասնակցելու են նաև Սիրիայի բանակի սակրավորները, որոնք պատրաստվել են Միջազգային հակաականային կենտրոնում:

ՌԴ ԶՈւ ականազերծման մասնագետները  ականազերծման աշխատանքներ են կատարել նաև Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում:

Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերը ազատագրել են Դերզոր քաղաքի մեծ մասը` արդեն իսկ կարողանալով շրջափակումից հանել քաղաքը: Այստեղ շուրջ 3 տարի շրջափակման մեջ էր գտնվում Սիրիայի ԶՈւ դերզորյան կայազորը:  Սակայն Դերզոր նահանգի մեծ մասը դեռևս ԻՊ զինյալների ձեռքում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *