PKK-ի հետ բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 զինծառայող

Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Քոջաքյոյ նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և ուժայինների բախումներում սպանվել է ժանդարմերիայի 1 սերժանտ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասի կենտրոնում. 21. 12. 2015 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր թաղամասի կենտրոնում. 21. 12. 2015 թ.

Բախումների արդյունքում վիրավորվել է նաև ժանդարմերիայի մայոր: Մայորը հոսպիտալազացվել է:

Թուրք-քրդական բախումները հարաբերական դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Չնայած երկու տարի շարունակվող գործողություններին Թուրքիայի ուժայիններին դեռևս չի հաջողվել վերջնականապես ճնշել քուրդ զինյալներին:

Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիան, ոստիկանությունը, բանակի տարբեր ստորաբաժանումներ: Թուրքայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ: Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ վերջին մեկ տարում ուժայինները «վնասազերծել են» PKK-ի 2300 զինյալի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *