Ռազմարդյունաբերական հանձնաժողովը քննարկել է ոլորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը

Կառավարությունում ՀՀ վարչապետի գլխավորությամբ անցկացվել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագահի հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:

Նախագիծը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Հայաստանի ռազմարդյունաբերական պետական կոմիտեի կողմից մշակվող ռազմարդյունաբերական զարգացման ծրագրի մասին դեռևս 2017-ի հունիսին Ռազմինֆոյին հայտնել էր ՌԱՊԿ նախագահի օգնական Ավետիք Քերոբյանը: Այն պարունակում է կոնկրետ ֆինանսական, տնտեսական և կրթական ծրագրեր:

Պաշտոնյայի խոսքով՝ ծրագրի մշակումը բխում է ՀՀ նախագահի կողմից հաստատված ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից: Այս ռազմավարությունը նախագահը ստորագրել է 2017 թ. հունվարին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *