Զինյալները հայտնում են Սիրիայում ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռ ոչնչացնելու մասին

Սեպտեմբերի 26-ին սոցցանցերում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Սիրիայում «Ջայիշ ալ-Իզզա» խմբավորման զինյալները խոցել են ՌԴ ՌՕՈւ ուղղաթիռ: ՌԴ ՊՆ-ից դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

«Ջայիշ ալ-Իզզա» խմբավորումը նախկինում մաս է կազմել «Սիրիայի ազատ բանակ» կազմավորմանը, որին աջակցում է ԱՄՆ-ն և դիտարկում է որպես «չափավոր ընդդիմություն»:

Ըստ զինյալների՝ ուղղաթիռը խոցել են TOW հակատանկային հրթիռային համալիրով Համա նահանգի Խատաբ բնակավայրում: Նշենք, որ այդ հակատանկային համալիրները զինյալների ձեռքում են հայտնվել, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի միջոցով:

ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում ուղղաթիռ կորցնելու տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *