ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում առաքելությունն ավարտած Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդւոնել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդւոնել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Շարպանտյեին համագործակցության և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրում ունենալու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր նախաձեռնություններում:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակին համապատասխան պաշտպանության բնագավառում ևս համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Դեսպան Շարպանտյեն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի առավել զարգանալ:

Հիշեցնենք,որ ՀՀ պաշտպանության նախարարը Ֆրանսիայի դեսպանին ընդունել էր նաև 2016 թ. նոյեմբերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *