Սիրիայում ոչնչացվել է «Ան-Նուսրայի» 5 դաշտային հրամանատար. ՌԴ ՊՆ

Իդլիբում անցկացրած հատուկ գործողության շրջանակներում հրթիռային հարվածով ոչնչացվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման 5 դաշտային հրամանատար: Խմբավորման հրամանատարները պատասխանատու էին օրերս ՌԴ ԶՈւ ստորաբաժանման վրա հարձակման համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

«Սեպտեմբերի 18-ին ռուսաստանյան ռազմական ոստիկանների վրա Համա նահանգում ահաբեկիչների հարձակումից հետո, հարձակված զինյալների հրամանատարների որոնման և ոչնչացման համար գործի էր դրվել Սիրիայում ՌԴ ՊՆ ողջ բազմամակարդակ հետախուզական համակարգը:

Այս գործողության շրջանակներում հայտնաբերվել են Իդլիբից հարավ «Հեյաթ Թահրիր աշ-Շամ» («Ջեբհաթ ան-Նուսրա») խմբավորման ազդեցիկ դաշտային հրամանատարների հանդիպման վայրը և ժամանակը, – հայտարարել է Կոնաշենկովը:

Հարձակման արդյունքում ոչնչացվել են Աբու Սուլման աս-Սաուդին (Իդլիբ նահանգի հարավային շրջանի պետ), Աբու ալ-Աբբաս Անադին (ֆինանսական հարցերով էմիր), Աբու Հասան (ռազմական նախարար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի խորհրդական), Վալիդ ալ-Մուստաֆա (հոգևոր առաջնորդ Աբդալլա ալ-Մուխեյսնիի օգնական), ինչպես նաև Աբու Մուդջահիդը (շարիաթական դատավոր);

Նշենք, որ սեպտեմբերի 19-ից Սիրիայի Հոմս քաղաքի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայումս՝ «Թահրիր աշ-Շամ») խմբավորման զինյալները լայմանասշտաբ հարձակում էին սկսել Սիրիայի բանակի և ՌԴ ուժերի վրա: Շրջափակման մեջ էր հայտնվել ՌԴ ՊՆ 29 ռազմական ոտսիկաններ: Ավելի ուշ հարձակումը հնարավոր էր եղել հետ մղել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *