Իրանում առաջին անգամ հանրությանն են ներկայացրել Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը

Սեպտեմբերի 24-ին Թեհրանի Բահարեսթան հրապարակում իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանրությանն է ցուցադրվել Ռուսաստանից գնած Ս-300 զենիթահրթիռային համակարգերի արձակման կայանը։Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

2016թ. սեպտեմբերի 21-ին ՝ իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ Իրանը ցուցադրել էր միայն Ս-300 ԶՀՀ-ների հրթիռները։ Այս տարի առաջին անգամ Ս-300-ների արձակման կայանը տեղակայվել է Բահարեսթան հրապարակում՝ հնարավորություն ընձեռելով մարդկանց դիտել այն։

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը Թեհրանի Բահարեսթան հրապարակում

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ի արձակման կայանը Թեհրանի Բահարեսթան հրապարակում

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։

Ըստ ամերիկյան Janes ռազմական հանդեսի՝ Ս-300 ԶՀՀ-ների 4 դիվիզիոնից երկուսը (մեկ գունդ) Իրանը տեղակայել է մայրաքաղաք Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, իսկ մյուսը՝ Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանի ՀՕՊ բազայում։

Ս-300-ի ևս մեկ դիվիզիոն Իրանը տեղակայել է Պարսից ծոցի շրջանում՝ Բուշեհր քաղաքում։

Ս-300 ԶՀՀ-ի արձակման 4 կայանի համար նախատեսված դիրք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Նկարում երևում են կայանված 2 արձակման կայան, 2 լիցքավորող մեքենա և 2 ռադար։

Ս-300 ԶՀՀ-ի արձակման 4 կայանի համար նախատեսված դիրք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում։ Նկարում երևում են կայանված 2 արձակման կայան, 2 լիցքավորող մեքենա և 2 ռադար։

Ս-300 ԶՀՀ-ի արձակման 4 մեքենա Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանում։

Ս-300 ԶՀՀ-ի արձակման 4 մեքենա Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Խավար Շահր շրջանում։

Ս-300 ԶՀՀ-ի 4 արձակման մեքենա Բուշեհրի օդանավակայանում։

Ս-300 ԶՀՀ-ի 4 արձակման մեքենա Բուշեհրի օդանավակայանում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *