ՌԴ օդուժը վերջին օրերին 10 անգամ հարվածել է Իդլիբում ԻՊ զինյալների դիրքերին. ՌԴ ՊՆ

Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռուսաստանի ռազմաօդային ուժերը 10 հարվածել են Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին: Ռուսաստանը հերքում է տեղեկությունները, թե իրենք հարվածել են նաև քաղաքացիականներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կոնաշենկովը նաև հերքել է Լոնդոնում գործող «Սիրիայում մարկանց իրավունքների դիտորդական» կենտրոնի տեղեկությունը այն մասին, ՌԴ օդուժը Իդլիբում հարվածել է քաղաքացիականներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ՌԴ ԶՈւ ռազմանավը Միջերկրական ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներ է արձակել Իդլիբում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայում՝ «Թահրիռ աշ-Շամ») խմբավորման դիրքերին:

Մին այդ՝ սեպտեմբերի 19-ին, Սիրիայի Հոմս քաղաքի հյուսիսային և հյուսիսարևելյան հատվածում «Ան-Նուսրայի ճակատ» (ներկայումս՝ «Թահրիր աշ-Շամ») խմբավորման զինյալները լայմանասշտաբ հարձակում էին սկսել Սիրիայի բանակի և ՌԴ ուժերի վրա: Սակայն Սիրիայի բանակն ու ՌԴ ուժերը կարողացել էին վերացնել շրջափակումը:

Նշենք, որ սեպտեմբերի 13-15-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է Սիրիայի հարցով բանակցությունների 6-րդ փուլը: Դրանց ընթացքում կողմերը համաձայնության են եկել Իդլիբ նահանգում ևս «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *