Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածել PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում

Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների ճամբարներին Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջանում:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ PKK-ի զինյալները պատրաստվել են հարձակվել են Թուրքիայի սահմանային ստորաբաժանումների վրա: Թուրքական կողմի տվյալներով՝ ոչնչացվել է քրդական կառույցի զենք ու զինամթերքի պահեստներ:

Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածում Իրաքի լեռնային հատվածներում տեղակայված քուրդ զինյալների դիրքերին և բազաներին:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի ուժայինները շարունակում են գործողությունները քրդերի դեմ նաև երկրի տարբեր նահանգներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *