Վերջին մեկ տարում «վնասազերծվել է» PKK-ի շուրջ 2300 զինյալ. Թուրքիայի ՆԳՆ

Վերջին մեկ տարում «Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 2374 զինյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն․ փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը թուրք-քրդական բախումների հետևանքով

Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառը՝ ավերված թուրք-քրդական բախումների հետևանքով

Նշենք, որ Թուրքիայի զինուժը քուրդ զինյալների դեմ գործողություններում ակտիվորեն օգտագործում է նաև տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ընդ որում ինչպես դրանց հետախուզական, այնպես էլ հարվածային տարբերակները:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալներով՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ, 356 վիրավոր: Թուրք-քրդական բախումների հետևանքով քիչ չեն նաև քաղաքացիականների շրջանում կորուստները: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի նույն ժամանակահատվածում սպանվել է 32 քաղաքացիական, վիրավորվել 40-ը:

Քրդերի դեմ գործողությունների հետևանքով ավերվել են նաև Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք բնակավայրեր: Ամենաշատ վնասներ կրած նահանգներն են հիմնականում քրդերով բնակեցված Հաքքարի, Դիարբեքիր, Շրնաք, Մարդին նահանգները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *