Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջան կայցելի Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նոր պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլի

Թուրքիայի նոր պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլի

Նշվում է, որ այցը նախատեսվում է սեպտեմբերի 28-ին , որի ընթացքում Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք պաշտոնական հանդիպումներ: Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

[Թարմացում] Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ յացը կայանալու է սեպտեմբերի 27-ին և տևելու է մինչև 29-ը:

Ջանիքլին պաշտպանության նախարար է նշանակվել հուլիսի 19-ին և Ադրբեջան կատարվելիք այցը առաջինը կլինի նրա համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *