Իրանը Սիրիայում ահաբեկիչների բազաների ոչնչացման համար ԱԹՍ-ներ է կիրառում

Իրանը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորաման ռազմաբազաները ոչնչացնելու համար կիրառում է տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր: Սիրիրայում կռվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկներ: Այս մասին հայտնել է իրանական IRINN TV  պետական հեռուստաընկերությունը. փոխանցում են Press TV-ն և Associated Press-ը:

Վերջին շրջանում իրանցի մարտիկները անօդաչուներով ոչնչացրել են ԻՊ-ի բազաների կարևոր օբյեկտներ Դեր Զոր նահանգում՝ Իրաքի սահմանի մոտ:

Նշվում է, որ գործողությունների արդյունքում նաև ԻՊ զինյալներ են սպանվել: Հարվածները Իրաք-սիրիական սհամանը զինյալներից մաքրելու «Ֆաջր-3» հատուկ գործողության մաս են կազմում:

Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Ավելացնենք, որ Դեր Զորի զգալի մասն արդեն անցել է Սիրիայի բանակի վերահսկողության ներքո, սակայն Իրաքի հետ սահմանը դեռ ԻՊ-ն է վերահսկում:

Իրանը հարվածել է սիրիայում ԻՊ դիրքերին

Իրանը հարվածել է սիրիայում ԻՊ դիրքերին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *