Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը կխաղարկեն բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք

Սեպտեմբերի 25-ին Վրաստանում այդ երկրի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսւոմնական կենտրոնում (JTEC) մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի Eternity-2017 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունը: Նպատակը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովման գործողությունների մշակումն է:  Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչը՝ Eternity-2017 զորավարժությանը

Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչը՝ Eternity-2017 զորավարժությանը

Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբերի ղեկավարմամբ անցկացվող զորավարժությունը կավարտվի սեպտեմբերի 29-ին: Վարժանքների սցենարը «հենվում է խաղաղապահական գործողությունների» վրա, որոնք ենթադրում են ճգնաժամային իրավիճակներում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության ապահովում:

Վարժանքների ընթացքում կխաղարկվեն բազմամզգ բրիգադի համատեղ շտաբի ստեղծման առաջադրանքներ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն իր հերթին հայտնում է, որ զորավարժությանը մասնակցում է 67 հոգի, այդ թվում՝ 15-ը Թուրքիայից, 12-ն Ադրբեջանից և 40-ը Վրաստանից:

Հիշեցնենք, որ նմանատիպ զորավարժություն՝ Eternity-2014, կողմերն անցկացրել էին 2014 թ.:

Թուրքիան զորավարժությանը ներկայացել էր 12 հոգանոց անձնակազմով, այդ թվում 9-ը՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերից, 1-ը՝ Ժանդարմերիայից, իսկ ևս երկուսը՝ թուրքական պետական «Բոթաշ» նավթագազային ընկերության աշխատակիցներ։ Ադրբեջանից մասնակցում էր 12, իսկ Վրաստանից՝ 24 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *