5 տարում Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի միացել է «Իսլամական պետությանը»

Վերջին 5 տարվա ընթացքում Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամագրվել է Ադրբեջանի ավելի քան 900 քաղաքացի. Նման տեղեկություն տրամադրել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալը

Իրաքում սպանված ադրբեջանցի զինյալը

Մադաթ Գոլւիևը նշել է, որ նրանցից 85-ին ձերբակալել է ադրբեջանական կողմը, 195 անձ զրկվել է Ադրբեջանի քաղաքացիությունից, իսկ մնացածի մեծ մասը սպանվել է Իրաքում և Սիրիայում: Ադրբեջանցի գեներալը հայտնել է, որ, ըստ իրենց հասած տեղեկության, միայն Իրաքում մեկ զանգվածային հուղարկավորման վայրում ադրբեջանցի 300 ահաբեկիչ է թաղված: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները գործուղվել են Իրաք՝ մանրամասները և իսկությունը պարզելու համար:

Նույն Մադաթ Գուլիևը 2017 թ. մարտին հայտնել էր, որ Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի միացել է «Սիրիայում և Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին»: Այդ ժամանակ նա չէր նշել, թե կոնկրետ որ կառույցների մասին է խոսքը: Հաշվի առնելով այն փաստը, որ Իրաքում և Սիրիայում բացի ԻՊ-ից կան նաև այլ ահաբեկչական, զինյալ խմբավորումներ, որոնք Ադրբեջանում որպես այդպիսին ճանաչված չեն, ենթադրել էինք, որ հաշվարկում կառույցների մի մասում կռվող ադրբեջանցի զինյալները չեն ներառվել:

Սակայն այս հայտարարությունը ցույց է տալիս, որ բացի նշված կառույցներից (օր՝ Սիրիայի և Իրաքի թուրքոմաններ) հաշվարկում չեն ներառվել նաև տարբեր պետություների, կողմից որպես ահաբեկչական ճանաչված մի շարք խմբավորումներ, այդ թվում՝ «Ալ-Նուսրան»: Հետևաբար Սիրիայում և Իրաքում տարբեր ահաբեկչական խմբավորումներին անդամակցած ադրբեջանցի զինյալների թիվը իրականում կարող է անհամեմատ ավելի մեծ թիվ կազմել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *