Թուրքական օդուժը կրկին հարվածել է Իրաքի հյուսիսում քրդական PKK-ի դիրքերին

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի զինված ուժերի ՌՕՈւ կործանիչները ռմբակոծել են Իրաքի հյուսիսային լեռնոտ շրջաններում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ

Թուրքական ավիացիան հարվածել է Քանդիլի լեռների տարածքում, Զապ և ավաշին շրջաններում PKK-ի ճամբարներին: Նշվում ՝, որ գործողության արդյունքում ոչնչացվել են զինապահեստներ:

Ըստ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ հայտնած տվյալների՝ քրդերի պատրաստվում էին հարձակվել իրաք-թուրքական սահմանին Թուրքիայի ԶՈւ հենակետերին:

Հիշեցնենք, որ թուքրական օդուժը վերջին անգամ նման գործողություն արել էր սեպտեմբերի 20-ին և 21-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *