PKK-ի հետ բախումներում սպանվել է 1 թուրք զինծառայող, վիրավորվել 2-ը

Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են Թուրքիայի ուժայինների վրա, սպանվել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը՝ վիրավորվել է:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ

Բացի ուժայիններից սպանվել է նաև 1 քաղաքացիական: Ըստ թուրքական կողմի՝ քուրդ զինյալները կիրառել են ականանետ, նռնականետ և գնդացիր: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հաքքարիում ևս մեկ զինծառայող է սպանվել:

Թուրք-քրդական բախումներում հարաբերական դադարից հետո կրկին ինտենսիվացել են 2015-ի ամռանից: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ժանդարմերիան, ոստիկանությունը, բանակի տարբեր ստորաբաժանումներ:

Թուրքական կողմի տվյալներով՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ, PKK-ն էլ 2016-ի սեպտեմբերից մինչև այժմ կորցրել է մոտ 2000 զինյալ: Բախումների հետևանքով քիչ չեն նաև քաղաքացիակաների շրջանում կորուստները, ինչպես նաև նյութական վնասները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *