Ադրբեջանում անցկացվել է խոշոր զորավարժության կրակային փուլը

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ երկրի բանակի ստորաբաժանումները անցկացրել են սեպտեմբերի 18-ին մեկնարկած խոշոր զորավարժության հիմնական կրակային փուլը:  Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում:

Ադրբեջանի բանակի RM-70 ՀԿՌՀ-ները՝ 2017 թ. սեպտեմբերի զորավարժությանը

Ադրբեջանի բանակի RM-70 ՀԿՌՀ-ները՝ 2017 թ. սեպտեմբերի զորավարժությանը

Կրակային փուլին ներգրավվել են Ադրբեջանի բանակի հրետանային, հրթիռային, ավիացիոն, հակաօդային պաշտպանության և այլ զորատեսակների ստորաբաժանումներ:

Դատելով հրապարակված լուսանկարներից մեկից՝ վարժանքների ընթացքին հետևել են Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ԶՈւ ԳՇ պետի մարտական գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, 2-րդ ԲԿ հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը և այլոք:

Հավելելնք, որ նշված 1-ին և 2-րդ բանակային կորպուսները տեղակայված են Արցախի հետ սահմանի երկայնքով՝ Հորադիզից մինչև Թալիշ: Դատելով նաև հաղորդագրության այն հատվածից, որ զորավարժությունն անցկացվել է լեռնային բարդ ռելիեֆի պայմաններում, սցենարը ներառել է հենց արցախի ճակատում հավանակն ռազմական գործողությունների ծավալումը:

Ադրբեջանի բանակի զորավարժությունից. 21.09.2017

Ադրբեջանի բանակի զորավարժությունից. 21.09.2017

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ հայտնած տվյալներով՝ սեպտեմբերի 18-ի զորավարժությանը ներգրավվել է շուրջ 15 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգ ևն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *