Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկան և հրամանատարական կետերը։ Այս մասին սեպտեմբերի 20-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներն անցկացվել են «Նագվալոու» և «Ցաբալ» զորավարժարաններում։ Ներգրավվել են Ռուսաստանի և Աբխազիայի ԶՈւ ավելի քան 500 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ, «Դոզոր» զրահապատ մեքենաներ։

Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Վարժանքներին Աբխազիայի ԶՈւ-ն հայտանաբերել և ռուսաստանյան ստորաբաժանմանն է տրամադրել հակառակորդի կոորդինատները, ինչից հետո ստորաբաժանումը «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներով, Դ-30 հաուբիցներով և «Սանի» ականանետներով խոցել է պայմանական հակառակորդի թիրախները։

Վարժանքներին մասնակից կողմերի զինծառայողները «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով խոցել են  նաև պայմանական հակառակորդի օբյեկտները։

Ընդհանուր առմամբ զինծառայողները կատարել են 60-ից ավելի կրակային առաջադրանք՝ խոցելով մինչև 30կմ հեռավորության վրա գտնվող պայմանական հակառակորդի կրակային դիրքերը, հետևակի հավաքատեղին։

Վարժանքներին ներգրավվել են  նաև հետախույզներ, կապավորներ, անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ։

Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *