Քրդական ուժերը ազատագրել են Ռաքքա քաղաքի 80%-ը. SDF

ԱՄՆ աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Սիրիայի Ռաքքա քաղաքի 80%-ը: Այս մասին հայտնել են SDF-ից. փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման մարտիկները Ռաքքա քաղաքում

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) խմբավորման մարտիկները Ռաքքա քաղաքում

SDF-ը Ռաքքայի ազատագրության գործողությունները սկսել էր այս տարվա հունիսից: Քրդական ուժերին ԻՊ դեմ պայքարում կրակային, ինչպես նաև զինամթերքով և սպառազինությամբ աջակցություն է ցուցաբերում ԱՄՆ-ն:

Դեռևս օգոստոսին SDF-ի հրամանատարներից մեկը հայտնել էր, որ քաղաքը հնարավոր կլինի ամբողջությամբ ազատագրել 2 ամսվա ընթացքում: ԻՊ ահաբեկիչները քաղաքն ականապատել են, մարտերի ընթացքում ակտիվորեն օգտագործում են դիպուկահարներ և ինքնաշեն ռումբեր: Այս հանգամանքից ելնելով՝ քաղաքում SDF-ի առաջխաղացումը բավականին զգուշավոր է և դանդաղ:

Ռաքքայից բացի SDF ԻՊ դեմ նոր գրոհ է սկսել Սիրիայի Դեր Զոր նահանգի հյուսիսային մասից և արևելյան մասից մոտեցել նահանգի համանուն քաղաքի: Քաղաքի արևմտյան և հարավային հատվածներից Ռուսաստանի աջակցությամբ առաջխաղացումը շարունակում է Սիրիայի բանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *